«Էվերթոնը» կարող է ձեռք բերել «Շեֆիլդ Յունայթեդի» պաշտպան Ջոն Իգանին: Ըստ everton.vitalfootbal-ի, խաղացողին ցանկանում է թիմում տեսնել նորանշանակ մարզիչ Կարլո Անչելոտին:
Բացի այդ, Անչելոտին հետաքրքված է նաև «Բրյուգեի» հարձակվող Դենիսի ծառայություններով:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Անչելոտին պայմանագիր էր կնքել «Էվերթոնի» հետ: Համաձայնագիրը նախատեսված է չորսուկես տարով: