«Ռոման» մտադիր է նոր պայմանագիր կնքել պաշտպան Ալեքսանդր Կոլարովի հետ: Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի, 34-ամյա սերբին կառաջարկվի համաձայնագիր 1+1 սխեմայով: «Գայլերի» հետ Կոլարովի գործող պայմանագիրն ավարտվում է 2020 թվականի ամռանը:
Նոր պայմանագրով Կոլարովի աշխատավարձը կմնա նույնը ՝ տարեկան 3 միլիոն եվրո: Նաև «Ռոման» պատրաստ է կարիերայի ավարտից հետո ակումբում պաշտոն առաջարկել Ալեքսանդրին: