Mundodeportivo-ի փոխանցմամբ ՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադիլ Օշիշը գտնվում է «Բարսելոնայի» հետաքրքրությունների ոլորտում:
17-ամյա ֆրանսիացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին, և ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել փարիզցիների հետ պայմանագիրը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հաջորդ ամառ փորձելու է կրկին գնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: