«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ Ժոան Լապորտան, Վիկտոր Ֆոնտն ու Տոնի Ֆրեյշան հաստատվել են որպես նախագահի թեկնածուներ: Նրանք կպայքարեն պատվավոր տիտղոսի համար:
Ամենաշատ ստորագրությունները հավաքել է Լապորտան՝ 9625: Ֆոնտը 4431 ստորագրություն է հավաքել, իսկ Ֆրեյշան՝ 2634:
Հունվարի 15-ին կմեկնարկի թեկնածուների նախընտրական արշավի, իսկ նախագահի ընտրությունները կկայանան հունվարի 24-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրենց թեկնածությունը հանել են Էմիլի Ռուսոն և Աուգուստի Բենեդիտոն: Ընդ որում, Ռուսին թեկնածուական պայքարն անվանել էր «կեղտոտ պատերազմ: