«Նյուքասլի» հարձակվող Էնդի Քերոլը չի հեռանա ակումբից, հաղորդում է Daily Mail-ը:
«Նյուքասլը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Քերոլի հետ: «Կաչաղակների» ղեկավարությունը ցանկանում է ևս մեկ հնարավորություն տալ նրան:
30-ամյա հարձակվողը «Վեսթ Հեմից» տեղափոխվեց «Նյուքասլ», սակայն, լուրջ վնասվածքի պատճառով շատ քիչ խաղաժամանակ է ստացել:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Քերոլը 11 հանդիպում է անցկացրել «Նյուքասլի» կազմում ՝ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ: