«Բարսելոնան» չի ցանկանում վաճառել իր երտասարդ պաշտպան Ժան Կլեր Տոդիբոյին, տեղեկացնում է Mundo Deportivo- ն:
Կատալոնական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին վարձակալության տալու տարբերակը: «Բարսելոնայում» կարծում են , որ 19-ամյա ֆուտբոլիստը շուտով կդառնա թիմի հիմնական խաղացողներից մեկը, հետևաբար չեն ցանկանում վաճառել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ Տոդիբոն կարող է հայտնվել իտալական «Միլանում»:
Այս մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 2 հանդիպման: