«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հաղորդել է թիմի ղեկավարությանը, որ ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջոշուա Կիմիխին, հաղորդում է El Desmargue-ն:
Մեսսին վստահ է, որ Կիմիխը կարող է որակյալ խաղ ցուցադրել նաև դաշտի կենտրոնում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» մտադիր է վաճառել թիմի պաշտպան Նելսոն Սեմեդուիին և այդ գումարով գնել Կիմիխի տրանսֆերը:
Հավելենք, որ Կիմիխը «Բավարիայում» այս մրցաշրջանում անցկացրել է 17 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ: