«Միլանի» աջ պաշտպան Անդրեա Կոնտին կարիերան կարող է շարունակել «Ֆիորենտինայում», տեղեկացնում է Sky Italia-ն: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Նշվում է, որ իտալացի ֆուտբոլիստի գործակալներն արդեն հանդիպել են «Միլանի» ղեկավարությանը և քննարկել են հնարավոր տրանսֆերի պայմանները:
Հավանական է, որ Կոնտին վարձակալական հիմունքներով տեղափոխվի Ֆլորենցիան ներկայացնող ակումբ ՝ հետագայում ամբողջական տրանսֆերի հնարավորությամբ:
Հիշեցնենք, որ Կոնտին 2017 թվականին էր «Ատալանտայից» տեղափոխվել միլանյան ակումբ: