Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է թիմում նոր դարպասապահ տեսնել: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, իսպանացի մարզիչը արժանի մրցակցություն չի տեսնում Բերնդտ Լենոյի համար: Ձմռանը լոնդոնցիները կսկսեն նոր դարպասապահ փնտրել:
Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո «Արսենալը» 23 միավորով 11-րդն է: