Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) ցանկանում է, առաջնահերթության կարգով, պատվաստել ազգային հավաքականի, ինչպես նաև երիտասարդական թիմի խաղացողներին կորոնավիրուսային վարակի դեմ: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։
«ՌՖՄ-ն բանակցություններ է վարում Ռուսաստանի սպորտի նախարարության հետ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներում կորոնավիրուսի դեմ առաջնահերթ պատվաստման հնարավորության շուրջ: Հնարավոր է պատվաստումներ ինչպես հիմնական թիմի, այնպես էլ երիտասարդական թիմերի համար», — ասել են ՌՖՄ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ կասկածելի թեստեր էին անցել կորոնավիրուսի համար. «Սոչիի» հարձակվող Անտոն Զաբոլոտնին, «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը և «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Լեսովոյը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ խաղացողներից ոչ մեկը չի ունեցել հիվանդության տեսանելի ախտանիշներ: