Ա սերիայի 17-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր «Տորինոյին»։
25-րդ րոպեին Ռաֆայել Լեաոն առաջ մղեց «ռոսոներիներին»։ 36-րդ րոպեին Ֆրենկ Կեսիեն կրկնապատկեց տանտերերի առավելությունը։
Երկրորդ կեսում գոլեր չեղան։ «Միլանը» հաղթեց 2-0 հաշվով։
Այս արդյունքից հետո Ստեֆանո Պիոլիի սաները միավորների քանակը հասցնում են 40-ի ու շարունակում են գլխավորել Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։