Լա լիգայի 18-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կարող է այսօր չկայանալ ու հետաձգվել, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Օսասունայի» ստադիոնի 40 աշխատակիցներ աշխատում են խոտածածկի վրա, որպեսզի պահպանեն այն լավ վիճակով խաղի համար։
«Օսասունայում» դրական են նայում իրավիճակին ու կարծում են, որ վաղը չի հետաձգվի, սակայն ոչինչ բացառել պետք չէ։ Երեկոյան սպասվում է ձյան ուժեղացում։
Հանդիպումը նախատեսված է այսօր երեկոյան՝ 23։55-ին։
🏟 Bello en cualquier circunstancia. El Sadar se pone a punto para el partido de esta noche gracias al trabajo de los empleados de #Osasuna. 💪#OsasunaRealMadrid pic.twitter.com/yKwse5W08K
— C. A. OSASUNA (@CAOsasuna) January 9, 2021