Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց Բիլբաոյի «Ատլետիկին»:
Հանդիպումը անցավ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ: Դարպասը գրավելու հրաշալի պահեր ունեցան Բեյլը և Յովիչը, սակայն, գնդակը կարծես չէր ցանկանում հայտնվել հյուրերի դարպասում:
Այսպիսով, «Ռեալը» այս հանդիպումից հետո վաստակեց 37 միավոր և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը «Բարսելոնայից» հետ է մնում 2 միավորով:
«Ատլետիկ Բիլբաոն» վաստակեց 28 միավոր՝ հավելյալ տվյալներով շրջանցելով 7-րդ հորիզոնականը զբաղեցրած «Վալենսիային»: