«Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը կարիերան կշարունակի «Արարատում»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատում» և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Մելիքսեթյանը:
«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»,- կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։
Նշենք, որ իր կարեիրայի ընթացքում նա հանդես է եկել ՝ «Փյունիկ», «Իմպուլս»,«Ուլիս», «Արարատ» ակումբներում (2013/14 մրցաշրջան):
Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում:
Հավելենք, որ Գրիգոր Մելիքսեթյանը չորս հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:
Նարե Հարությունյան