«Բարսելոնայի» նախկին խաղացող ու մարզիչ Էուսեբիո Սակրիստանը ընկնելու հետևանքով գլխի լուրջ վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 56-ամյա մասնագետի մոտ թրոմբ է առաջացել։ Սակրիստանը դեկտեմբերի 31-ին վիրահատվել է ու այս պահին արհեստական կոմայի մեջ է։
Էուսեբիոն «Բարսայի» կազմում 1988-1995 թվականներին մասնակցել է 263 խաղի, ինչպես նաև 2003-2008 թվականներին կատալոնական ակումբում եղել է Ֆրանկ Ռայկարդի օգնականը։
Սակրիստանի վերջին աշխատատեղը եղել է «Ժիրոնան»։