«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Էլչեի» դեմ խաղից հետո (1-1) կիսվել է տպավորություններով։ Ֆրանսիացի մասնագետի խոսքով՝ նրանք չկարողացան օգտագործել իրենց շանսը։
«Ես ինձ լավ չեմ զգում, քանի որ մենք ունեինք պահեր ու կարող էինք փոխել խաղը։ Պատասխան գոլից հետո նրանք խորը պաշտպանություն մտան, ու մեզ համար բարդ էր։ Չեմ կարծում, որ սա մրցակցին թերագնահատելու արդյունք էր, որովհետև մենք գիտենք, թե ինչի համար ենք խաղում։
Ես գոհ եմ Մարսելոյի ու Մարկո Ասենսիոյի կատարումից։ Ես գոհ եմ բոլորի խաղից ու նաև նրանց, ովքեր քիչ են խաղում։ «Աթլետիկոն» չի՞ պարտվում։ Այո՛, դա այդպես է, բայց Լա լիգան շատ երկար է, ու բոլոր թիմերը միավորներ կորցնելու են»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։