Չինական «Շանդոնգ Լունենգի» հարձակվող Գրացիանո Պելլեն կարող է վերադառնալ Իտալիա: Այս մասին հաղորդում է transfermarketweb.com-ը:
Հաղորդվում է, որ 35-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆիորենտինան», «Բենեվենտոն» և «Ինտերը»: Հունվարին խաղացողը կդառնա ազատ գործակալ: Չինաստան տեղափոխվելուց առաջ Պելլեն խաղում էր «Սաութհեմփթոնում»: