«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայում է, հաղորդում է La Gazetta dello Sport-ը։ Պորտուգալացին անձնական ինքնաթիռով է ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններ։
Այսօր Դուբայում կայանալու է Globe Soccer Awards-ը։ Բացի Ռոնալդուից «2020 թվականի լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին հավակնում են Լիոնել Մեսսին ու Ռոբերտ Լևանդովսկին։
Հաղորդվում է, որ Ռոնալդուն Իտալիա վերադառնալուց հետո պարտադիր կարանտին չի անցնելու՝ չնայած երկրում սահմանված է պարտադիր կարանտին այն մարդկանց համար, ովքեր դեկտեմբերի 21-ից հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում կժամանեն Իտալիա։ Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ նորմատիվ ակտերով թույլատրվել է մարզիկներին չանցնել կարանտին երկիր վերադարձից հետո։
Ռոնալդուն անցած տարի ստացել է Globe Soccer Awards մրցանակը։ Կրիշտիանուն այն ժամանակ գերազանցել էր «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկին, «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ու «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։