Շվեդ լեգենդար հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայնվել է տեղափոխվել «Էվերթոն», տեղեկացնում է Daily Mail-ը:
Վերջինս նշում է, որ Զլատանը դեմ չէ հանդես գալ «Էվերթոնում», սակայն միայն այն դեպքում, եթե թիմը գլխավորի իտալացի Կառլո Անչելոտին: Եթե լիվերպուլյան ակումբը չկարողանա համաձայնության գալ Անչելոտիի հետ, ապա Զլատանը դուրս կգա բանակցություններից:
Ավելացնենք, որ Զլատանին ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաև «Միլանը», «Նապոլին» և «Բոլոնիան»: