Միլանի «Ինտերի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վստահ է, որ իր ակումբը հաղթելու է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում, տեղեկացնում է Sky Sport-ը:
«Մենք նվաճելու ենք չեմպիոնական տիտղոսը, կարող եք չկասկածել:
Եվ դա անելու ենք բավական հեշտությամբ, քանի որ առաջնության ամենաուժեղ ակումբն ենք»,-ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ «Ինտերը» վաստակել է 33 միավոր և մեկ միավորով զիջում է առաջատար «Միլանին»: