«ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է հարցին, թե ում կցանկանար մարզել ֆուտբոլիստներից։
«Կրիշտիանու Ռոնալդուին։ Դա հետաքրքիր կլիներ։ Կողքից երբեմն միայն երևում է մարդը, ով իր յախտայից նկարներ է հրապարակում։ Բայց Խեդիրան ինձ պատմել է, թե ինչ պրոֆեսիոնալ մոտեցում ունի Ռոնալդուն մարզումներին ու դա հիացնում է։
Թվում է՝ նա մարզումների հրեշ է, առաջինն է գալիս ու վերջինն է գնում։ Ու այդ ամենի հետ մեկտեղ նա շատ լավ տղա է։ Շատ տպավորիչ համակցում է»,-Նագելսմանի խոսքն է մեջբերում Bild-ը։