ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հրաժեշտ է տվել թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին, ով կհեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Մբապեն իր ինստագրամյան էջում գրառում է կատարել այդ կապակցությամբ:
«Ցավոք, սա է ֆուտբոլի օրենքը: Չենք մոռանա ձեր ներդրումն այս ակումբի կազմում:
Շնորհակալ եմ ձեզ, մարզիչ»,- գրել է Տուխելը:
Հիշեցնենք, որ Տուխելը 2018 թվականին էր գլխավորել փարիզյան ակումբը:
Հավելենք, որ նրան կփոխարինի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: