«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի վաճառի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին: Այս մասին հաղորդում է Goal-ը:
Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը պատրաստ չէ բաց թողնել բրազիլացի կիսապաշտպանին, քանի որ թիմին անհրաժեշտ է պահեստայինների ուժեղ նստարան:
Նշվում է, որ Կոուտինյոն, ով ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 12 խաղում երկու անգամ է դարձել գոլի հեղինակ, ցանկանում է մնալ «Բարսայում»:
Բրազիլացին վնասվածքի պատճառով բաց է թողել թիմի վերջին հանդիպումները: