«Միլանի» գլխավոր տնօրեն Իվան Գազիդիսը գնահատել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ներդրումները թիմի հաջողություններում: Այս պահին «Միլանը» գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը:
«Թիմում մենք երիտասարդ խաղացողներ ունենք, որոնք անհատականություն, էներգիա, նպատակամղվածություն ու բնավորություն ունեն, որոնք թիմին առաջ են մղում:
Զլատան բնության ուժն է: Ընթացիկ մրցաշրջանը կարող է դառնալ նրա ամենամեծ նվաճումներից մեկը: Կարծում եմ՝ նա անհավանական կրքով ու լրջությամբ գնաց դրան»,-Football Italia-ն: