«Վալենսիայի» հարձակվող Մաքսի Գոմեսը Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր նպատակն է: Այս մասին հայտնում է Daily Mail- ը:
24-ամյա հարձակվողը «Վալենսիայի» հետ պայմանագրում ունի հրաժարագնի կետ, եթե գնող ակումբը 140 միլիոն եվրո վճարի:
Գոմեսը «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 53 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» գումար է հատկացնելու Արտետեին ՝ կազմն ուժեղացնելու համար: