«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խոսել է իր ներկայիս մարզավիճակի մասին, տեղեկացնում է La Sexta-ն:
«Այժմ, ամեն ինչ կարգին է: Ամռանը բավական ծանր օրեր ունեցա, որոնց ընթացքում կորցրել էի մարզավիճակս:
Հասկանում եմ, որ ակումբը հիմա ծանր օրեր է ապրում, ինչն ինձ մտահոգում է:
Այդուհանդերձ, մենք պետք է առաջ շարժվենք»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն: