«Միլանի» կիսապաշտպան Սանդրո Տոնալին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ա Սերիայի 14-րդ տուրի «Լացիոյի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, կիսապաշտպանը մկանային վնասվածք է ստացել «Սասուոլոյի» դեմ 13-րդ տուրի խաղում:
Իտալիայի առաջնության 13-րդ տուրից հետո «Միլանը» գլխավորում է աղյուսակը: