Ա Սերիայի 13-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու հաղթեց 2-1 հաշվով:
Հանդիպման հենց առաջին րոպեին Ռաֆայել Լեաուն առաջ մղեց «Միլանին»: 9-րդ րոպեին Չալհանօղլուն կրկնապատկեց հաշիվը, սակայն մրցավարը VAR-համակարգի օգնությանը դիմելուց հետո արձանագրեց խաղից դուրս վիճակ:
26-րդ րոպեին հյուրերի 2-րդ գնդակը խփեց Սեյլսմեյքերսը:
Տանտերերը միայն հիմնական ժամանակի ավարտից 1 րոպե առաջ կարողացան կրճատել հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Բերնարդին: