«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն սկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնում է լրագրող Սամուել Մարսդենը:
Հիշեցնենք, որ Դեմբելեն վնասվածք էր ստացել դեկտեմբերի սկզբից:
Այս մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, դարձել 4 խփած գոլի հեղինակ և կատարել 2 գոլային փոխանցում: Դեմբելեի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: