«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին բացել է հաշիվը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լացիոյի» հետ խաղում ու գերազանցել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Ռաուլ Գոնսալեսին՝ ՉԼ-ի ռմբարկուների ցանկում բարձրանալով երրորդ հորիզոնականը:
Գերմանացի հարձակվողի ակտիվում 72 գոլ կա, երկրորդ տեղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է 119 գոլով, իսկ առաջատարը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է 134 գոլով: