Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները:
7-րդ տուրում առաջատար Սուսան Գաբոյանը պարտվեց Աստղիկ Հակոբյանին: Հաղթանակ տարավ Մարիա Գևորգյանը: Հայաստանի գործող չեմպիոնն առավելության հասավ Արփինե Գրիգորյանի նկատմամբ, ինչի շնորհիվ շրջանցեց Գաբոյանին ու դարձավ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար: Մարիա Գևորգյանն ունի 5 միավոր: Գաբոյանն ու Վերոնիկա Խաչատրյանն ունեն 4,5-ական միավոր: Վերջինս այսօր ոչ-ոքի խաղաց Մարիամ Ավետիսյանին:
Մյուս երկու պարտիաներում Մարիամ Մկրտչյանը հաղթեց Նարե Առաքելյանին, իսկ Սիրանույն Ղուկասյանն ու Աննա Խաչատրյանը ոչ-ոքի խաղացին: