Բելգիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Էրվին Լեմենսը կարծում է, որ դարպասապահ Տիբո Կուրտուան «Ռեալի» առաջատարն է:
«Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և ներկայումս գերազանցում է իր բոլոր մրցակիցներին: Ես դիտում եմ նրա գրեթե բոլոր խաղերը, և նա արդեն մի քանի շաբաթ է, ինչ խաղում է շատ բարձր մակարդակով:
Եթե չլիներ Կուրտուան, «Ռեալը» չէր լինի այնտեղ, որտեղ հիմա է: Նա նրանց պահում է աղյուսակի վերնամասում, բայց չի կարող միայնակ տիտղոսը նվաճել նրանց համար»,- մեջբերում է մարզչին Tribalfootball-ը:
Հիշեցնենք, որ Կուրտուան IFFHS- ի վարկածով տասնամյակի լավագույն դարպասապահների ցուցակում գրավել է երրորդ տեղը: