«Արարատ»-ի ֆուտբոլիստները, ինչպես արդեն հայտնել էինք, պլանային բժշկական զննություն են անցել: Բուժզննումը հաջող է եղել բոլոր ֆուտբոլիստների համար:
«Արարատի» մամուլի քարտուղարությունը զավեշտալի միջադեպ է ներկայացրել ֆուտբոլիստների բուժզննումից.
Մեր կոլումբիացի ֆուտբոլիստ Խուան Բրավոն բուժզննման ժամանակ.
— Ո՞ր տառն է:
— Չգիտեմ։
— Ինչպե՞ս: Չե՞ս տեսնում:
— Տեսնում եմ… ռուսերեն տառերը չգիտեմ:
Հիշեցնենք, որ Vbet Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի վերսկսումը նախատեսված է փետրվարի 19-21-ը ընկած ժամանակահատվածում: