Միլանի «Ինտերի» բրազիլացի պաշտպան Դալբերտը կարիերան կարող է շարունակել «Վայլադոլիդում», տեղեկացնում է Sport.es-ը:
27-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ռեննում», սակայն, միլանյան ակումբը նրան վաղաժամ հետ է կանչում և պատրաստվում է վաճառել իսպանական ակումբին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում դալբերտը մասնակցել է 5 հանդիպման:
Հավելենք, որ «Ինտերի» հետ նրա պայմանագիրն ավարտվելու է 2021 թվականի հունիսի 30-ին: