Բունդեսլիգայի 15-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիային» ու ցավալի պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 3-2 հաշվով։
Հանդիպման 20-րդ րոպեին՝ նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին՝ բացելով հաշիվը։ 6 րոպե անց Գորեցկան կրկնապատկեց այն։ 10 րոպե անց Հոֆմանը կրճատեց հաշիվը, իսկ առաջին կեսի վերջին րոպեին հավասարեցրեց այն՝ դուբլ ձևակերպելով։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Հոֆմանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ․ Նոյերի դարպասը գրավեց Նոյհաուսը՝ հաղթանակ պարգևելով տանտերերին։
«Բավարիան» 33 միավորով գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորուսիան» 24 միավորով 7-րդն է։