Իտալիայի հավաքականի նախկին անդամ Պաոլո Ռոսին, ով 65 տարեկան հասակում հեռացել էր կյանքից, երեկ հանձնվեց հողին:
Մինչ ֆուտբոլիստի բարեկամները և հարազատները զբաղված էին հուղարկավորության գործընթացով, մի խումբ ոճրագործներ մտել են Ռոսիի առանձնատուն և թալանել նրա ունեցվածքը: Այս մասին տեղեկացվում է Football Italia-ն:
Նշվում է, որ ոճրագործները գողացել են Ռոսիի անձնական իրերը (ժամացույց, ոսկե իրեր):
Հանցագործության մասին Պաոլոյի հարազատներն իմացել են այն պահին, երբ վերադարձել են առանձնատուն:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստը, 1982 թվականին Իտալիայի հավաքականի կազմում նվաճեց Աշխարհի առաջնության գավաթը: