Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելին կարող է կարիերան շարունակել Բրազիլիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Ջանլուկա դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ, 30-ամյա ֆուտբոլիստը բանակցություններ է վարում «Վասկո դա Գամայի» հետ:
Բալոտելին 2019-20 մրցաշրջանն անցկացրել է «Բրեշիայում»: