Վաղը՝ հոկտեմբերի 20-ին կմեկնարկի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլը։ Առաջին տուրում «Յուվենտուսը» արտագնա հանդիպում կանցկացնի Կիևում՝ տեղի «Դինամոյի» հետ։
Թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի հայտացուցակը առաջիկա խաղի համար։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։55-ին։