«Ռեալ Մադրիդի» ավագ Սերխիո Ռամոսը «Կադիսի» դեմ խաղում (0-1) ծնկի վնասվածք էր ստացել ու փոխարինվել ընդմիջմանը։
Այսօր «արքայական» ակումբը սկսել է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Շախտյորի» դեմ խաղին։ Ռամոսը այսօրվա մարզումն անցկացրել է մարզասրահում։
AS-ը գրում է, որ 34-ամյա պաշտպանի մասնակցությունը «Շախտյորի» դեմ խաղին հարցականի տակ է, սակայն Ռամոսը խուսափել է ձախ ծնկի լուրջ վնասվածք ստանալուց։
«Ռեալ Մադրիդ» — «Շախտյոր» խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 20։55-ին։