Ֆուտբոլի կանանց ՉԼ-ի կիսաեզրափակչի երկրորդ զույգում մրցեցին ֆրանսիական ՊՍԺ-ն ու «Լիոնը»:
Խաղն անցավ հավասար պայքարում, սակայն «Լիոնը» իր համաշխարհային բարձր կարգը, ի վերջո, ապացուցեց: 67-րդ րոպեին Ռենարի խփած գնդակը հաղթանակ պարգևեց «Լիոնին»: Ի դեպ, թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով:
Առաջին կիսաեզրափակչում գերմանական «Վոլֆսբուրգը» 1-0 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։ Խաղի միակ գնդակը 58-րդ րոպեին խփել էր Ռոլֆոն:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին: