«Աթլետիկոն» հայտարարել է խորվաթական «Լոկոմոտիվի» դարպասապահ Իվո Գրբիչի տեղափոխության մասին: 24-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ մինչև 2024 թվականը:
Գրբիչը «Հայդուկի» սան է: Անցած մրցաշրջանում դարպասապահը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 38 հանդիպում, իսկ դրանցից 11-ում նա դարպասը անառիկ է պահել: Մի քանի օր առաջ Գրբիչին հրավիրել են Խորվաթիայի հավաքական, որի կազմում նա դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել:
[📝] Agreement with @NKLokomotiva over the transfer of Ivo Grbić.
🇭🇷 The goalkeeper signs for the following four seasons.
➡️ All the details: https://t.co/PmnkNZq9iC
🧤 #WelcomeGrbic
🔴⚪ #AúpaAtleti pic.twitter.com/bfPYtwTqbM— Atlético de Madrid (@atletienglish) August 20, 2020