Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է COPE-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 33-ամյա հարձակվողը գոհ չէ ակումբի ղեկավարությունից և մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը: Նշվում է, որ Մեսսին կարող է մնալ «Բարելոնայում», եթե ակումբի ղեկավարությունում լուրջ փոփոխություններ տեղի ունենան:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» երեկ 2-8 հաշվով պարտվեց «Բավարիային» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ու լքեց պայքարը: 1946 թվականից ի վեր առաջին անգամ «Բարսելոնան» մեկ խաղում 8 գոլ բաց թողեց: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բավարիան» կմրցի «Մանչեսթեր Սիթի»-«Լիոն» զույգի հաղթողի հետ:
Հաղորդվում էր, որ «Ինտերը» մտադիր է 2021 թվականին իրականացնել Մեսսիի տրանսֆերն ու պատրաստ է «Ոսկե Գնդակի» 6-ակի դափնեկրին 4 տարվա պայմանագիր առաջարկել՝ 260 մլն եվրո ընդհանուր աշխատավարձով: