Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի տնային նոր մարզաշապիկը:
Նոր մրցաշրջանում ևս «կարմիր սատանաները» հավատարիմ կմնան իրենց գույներին: Ակումբի տեխնիկական հովանավորը Adidas-ն է:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ավարտված առաջնությունում «Յունայթեդը» գրավել է 3-րդ հորիզոնականը: