«Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Եթե հարցնում եք ինձ, ապա կարող եմ ասել, որ նա աշխարհի թոփ-3 խաղացողներից մեկն է:
Սակայն կարող եմ ասել, որ նա հիմա ինքն էլ գիտի, որ իր լավագույն մարզավիճակում չէ»,-Կազեմիրոյի խոսքն է մեջբերում El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը լավ հարաբերությունների մեջ չէ «արքայական» ակումբի մարզչական շտաբի հետ: