«Լիդս Յունայթեդի» ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել:
Ակումբի ներկայացուցիչներն առաջիկայում կհանդիպեն արգենտինացուն՝ մանրամասները քննարկելու համար:
Հիշեցնենք, որ Չեմփիոինշիփի ավարտից 2 տուր առաջ «Լիդսը» նվաճել էր ԱՊԼ-ում հանդես գալու իրավունք: Վերջին անգամ անգլիական ամենաերկարակյաց թիմերից մեկն ուժեղագույնների խմբում հանդես էր եկել 2003/04 մրցաշրջանում: