«Լիդսի» գլխավոր տնօրեն Անգուս Կիները խոսել է ակումբի ծրագրերի մասին Պրեմիեր լիգա մտնելուց հետո:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լիդսը» Չեմպիոնշիփում զբաղեցրել է առաջին տեղը և 2020/21 մրցաշրջանում 16 տարի անց կրկին խաղալու է Պրեմիեր Լիագյում:
«Մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ պետք է լինենք: «Լիդսը» Պրեմիեր լիգայում է, ոչ թե Չեմպիոնշիփում: Այժմ մենք պետք է մտածենք համապատասխան մակարդակի հասնելու մասին: Ի վերջո, մենք ակնկալում ենք, որ լավագույն վեցյակում կլինենք՝ խաղալով եվրագավթներում: Սա միշտ եղել է մեր նպատակը:
Բիելսա՞: Կարծում եմ, որ նա սիրահարվեց մեր ակումբին: Նա նվիրված է ակումբին», — մեջբերում է Կիներին Sky Sports-ը: