Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում այսօր՝ հուլիսի 2-ին, «Նոան» «Նաիրի» մարզադաշտում ընդունում է Երևանի «Արարատին»։ Խաղը կմեկնարկի 18:00-ին։
Մրցաշարային աղյուսակում այս պահին «Նոան» 42 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Արարատը» 33 միավորով եզրափակում է լավագույն վեցնյակը։
«Նոան» ու «Արարատը» այս մրցաշրջանում հանդիպել են 3 անգամ: Թիմերը տարել են մեկական հաղթանակ, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Այդ խաղում «Նոան» 12-րդ րոպեից 10 հոգով էր: Վերջին 7 խաղից 4-ում «Արարատը» պարտվել է, իսկ երեքում գրանցվել է ոչ-ոքի:
Թիմերն այսօր խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․


Խաղին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ՀՖՖ յութուբյան ալիքով․