Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ աստղերի ցանկը։ Այն գլխավորում է մոդել Քայլ Ջեները։ Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 590 միլիոն դոլար։
2-րդ տեղում Քանյե Ուեսթն է։ Ամերիկացի ռեփերի տարեկան եկամուտը կազմել է 170 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է տարվա ամենահարուստ մարզիկը՝ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։
Հնգյակում են նաև ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուն ու Լիոնել Մեսսին։ Պորտուգալացին ու արգենտինացին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ տեղերում են 105 միլիոն և 104 միլիոն դոլարով։
Տասնյակում ևս երկու մարզիկ կա։ 7-րդ տեղում է Նեյմարը ($95,5 միլիոն), իսկ 9-րդում՝ Լեբրոն Ջեյմսը ($88,2 միլիոն):