Ահա, թե որքան փխրուն ենք մենք. Ոսկե տղան՝ մի քանի ակնթարթում — Armsport.am
10.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ալոնսոն որոշել է Ռեալի տրանսֆերային առաջնահերթությունները․ հայտնի են մանրամասները

    🎥 Միլանը կամային որակներ դրսևորեց և պարտության մատնեց Բոլոնիային

    Նոր ակումբ է ընտրվե՞լ․ Դե Բրույնեի կինը բնակարան է փնտրել Իտալիայում

    Ռեալում վերջնական որոշում են կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

    Բարսելոնան անսպասելի որոշում է կայացրել Օլմոյի վերաբերյալ

    Բավարիան համաձայնեցրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

    Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

    Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե
          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

          Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

          Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ալոնսոն որոշել է Ռեալի տրանսֆերային առաջնահերթությունները․ հայտնի են մանրամասները

            🎥 Միլանը կամային որակներ դրսևորեց և պարտության մատնեց Բոլոնիային

            Նոր ակումբ է ընտրվե՞լ․ Դե Բրույնեի կինը բնակարան է փնտրել Իտալիայում

            Ռեալում վերջնական որոշում են կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

            Բարսելոնան անսպասելի որոշում է կայացրել Օլմոյի վերաբերյալ

            Բավարիան համաձայնեցրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

            Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

            Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե
                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի առաջնությանը

                  Երվանդ Մկրտչյանը` Իրանի միջազգային մրցաշարի հաղթող, Գոռ Հովակիմյանը՝ արծաթե մեդալակիր

                  Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ահա, թե որքան փխրուն ենք մենք. Ոսկե տղան՝ մի քանի ակնթարթում

                  ArmSport-ի դիտակետում, Գերմանիա, ՍՊՈՐՏ LIFE, ՖՈՒՏԲՈԼ
                  31.05.20 / 20:07
                  0

                  On and on the rain will fall
                  Like tears from a star
                  On and on the rain will say
                  How fragile we are

                  Չդադարող անձրևը կթափվի երկնքից,
                  Ինչպես արցունքները աստղերից,
                  Չդադարող անձրևը մեզ կասի,
                  Թե որքան փխրուն են մենք:

                  Անգլիացի երաժիշտ Սթինգի այս տողերը նկարագրում են մեր հերոսի կարիերան ՝ իր բոլոր նրբերանգներով:

                  Այսօր միասին կշրջենք գերմանական ֆուտբոլի «Ոսկե տղայի» կյանքի ակնթարթներով և կփորձենք պարզել, թե ինչու նա հայտնվեց «փոխարինողի ճոճվող նստարանին»:

                  Բեռլին. 2017 թվական. Գարնանային անձրևոտ այդ օրը, երբ Ագնես Բրոյտը գալիս էր աշխատանքի, նա դեռ չգիտեր, որ իր աշխատասենյակ են ուղեկցելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Բժիշկուհի-բջջաբան այս տիկինը պետք է ընդուներ հավանաբար իր ամենահայտնի և հարուստ պացիենտներից մեկին ու դա պետք է աներ խիստ գաղտնիության ներքո:

                  25-ամյա երիտասարդին ուղեկցում էին Դորտմունդի «Բորուսիայի» երկու աշխատակիցներ, որոնց դեմքերի արտահայտությունը խոսում էր թվերի լեզվով. 18 մկանային վնասվածք, 69 բաց թողած հանդիպում: Դուռը բացվեց և Մարիո Գյոտցեն ՝ ցածր և անվստահ ձայնով, ասաց. «Բարև ձեզ, ֆրաու Ագնես»:

                  Չխանգարենք նրանց զրույցին, փակենք դուռը և մի պահ տեղափոխվենք 2014 թվական.

                  • Յոահիմ Լյով և Մարիո Գյոտցե

                  «Գնա՛ և ապացուցի՛ր, որ դու Մեսսիից լավն ես: Ապացուցի՛ր, որ կարողանում ես վճռել խաղի ելքը»:

                  Յոահիմ Լյովի այս խոսքերից հետո, 22-ամյա Գյոտցեն մտավ խաղադաշտ. այն էլ ինչ խաղադաշտ, այն էլ ինչպես մտավ:

                  Լեգենդար «Մարականա» ստադիոնում ընդանում էր Աշխարհի առաջնության եզրափակիչ՝ Գերմանիա-Արգենտինա հանդիպումը (1-0):

                  Ամբողջ աշխարհը սպասում էր, որ Լիոնել Մեսսին կնվաճի այդ բաղձալի գավաթը և վերջ կտա Դիեգո Մարադոնայի ստվերում մնալու մղձավանջին:

                  Սակայն, այդ օրը և միմիայն այդ օրը, Գյոտցեն հաղթեց արգենտինացուն: 113-րդ րոպեին Մարիոն խփեց հանդիպման միակ գնդակը ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

                  «Բարև, մայրիկ. տեսա՞ր, տեսա՞ր՝ ինչ արեցի»:

                  «Իհարկե, տղաս, իհարկե…ամբողջ Գերմանիան տոնում է հաղթանակը: Բեռլինում անձրև է տեղում, բայց դա ոչ մեկին չի հուզում: Փողոցներում քայլելու տեղ չկա»:

                  Սա արդեն այն հասարակ պատանին չէր, ով իր հերթական գոլերից մեկի բերկրանքը կիսում էր իր մայրիկի հետ: Նա գերմանական ֆուտբոլի գլխավոր աստղն էր, այդ երկրի պատմության անբաժանելի մասնիկը:

                  • Մեսսին պարտվեց իր կյանքի գլխավոր եզրափակիչը

                  «Կարող եք վեր կենալ, երիտասարդ: Բոլոր անալիզները հանձնված են և դուք մեզ այլև պետք չեք»:

                  «Դուք մեզ այլև պետք չեք». այս տողերը Մարիոյին անչափ ծանոթ էին:

                  Ընդամենը նախորդ տարի էր, երբ «Բավարիան» հրաժարվեց նրա ծառայություններից: «Բորուսիայից» տեղափոխվելով մյունխենյան ակումբ, Գյոտցեն հույս ուներ մեկ քայլ առաջ կատարել:

                  «Բավարիան» ընտրություն էր կատարում ՝ Նեյմարի և Մարիոյի միջև: Ակումբի ղեկավարները վստահ էին,որ լատինաամերիկյան խառնվացքի տեր Նեյմարը չի հարմարվի գերմանական խիստ բարքերին:

                  Նրանք ընտրեցին «իրենց տղային», ում համար վճարեցին 37 միլիոն եվրո: Առաջին մրցաշրջանը վատ չդասավորվեց գերմանացու համար, սակայն, հաջորդ 2 տարիներն այլ ընթացք ունեցան:

                  Պեպ Գվարդիոլան այնքան էլ չէր վստահում Գյոտցեին: Նա չէր տեղավորվում մասնագետի դավանած խաղային ձեռագրի մեջ:

                  Բացի այդ, երբ խաղադաշտում գերիշխում են Ռոբենը և Ռիբերին, իսկ դու 1 մրցաշրջանում 8 մկանային վնասվածք ես ստանում, սեփական ուժերի նկատմամբ հավատը կորցնելն այնքան էլ դժվար գործ չի թվում: Մարիոն վերադարձավ Դորտմունդ, բայց վնասվածքների տարափը դրանով չընդհատվեց:

                  Ինչու՞ է երիտասարդ ֆուտբոլիստն այդքան մկանային վնասվածքներ ստանում:

                  «Հիպոթերիոզ. վահանաձև գեղձի հորմոնալ հիվանդություն, որի հետևանքով ձեր մկանները աստիճանաբար թուլանում և քայքայվում են: Առայժմ պետք է մոռանաք պրոֆեսիոնալ սպորտի մասին և անհապաղ բուժում ստանաք»:

                  Բժշկուհի Ագնես Բրոյտի այս խոսքերը սառը ցնցուղ էին բոլորի համար: Մեկ ակնթարթում պարզվեց, որ Գյոտցեի դժգույն խաղն ու մարզավիճակը նաև կենսաբանական հիմնավորումներ ունեն:

                  • Լոթար Մաթեուս

                  Հայտնի ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը, ով ամենաշատն էր քննադատում Մարիոյին, ներողություն խնդրեց և առողջություն մաղթեց ֆուտբոլիստին:

                  Կես տարի Գյոտցեն մնաց «փակ դռների» հետևում: Գերմանական բժշկությունը, որը հայտնի է իր բարձր որակով, տվեց ցանկալի արդյունքը:

                  Յուրգեն Կլոպի ձեռքերի վրա մեծացած «ոսկե տղան» վերադարձավ խաղադաշտ, սակայն, դա արդեն այն Մարիոն չէր, ով իր գլխավերևում բարձացրել էր Աշխարհի առաջնության գավաթը:

                  Չկար նախկին թեթևությունը, վստահությունն ու պատանեկան եռանդը: Յոահիմ Լյովը Գյոտցեի առջև փակեց Մունդիալ 2018-ի դռները: Մեսսիին հաղթած հրաշամանուկը կորցրեց իր փայլը:

                  Բացի այդ, Մարիոյին հաճախ կարելի էր հանդիպել սոցցանցերում, քան խաղադաշտում: Այնպիսի տպավորություն էր, որ 27-ամյա ֆուտբոլիստն արդեն ասել էր իր կարիերայի գլխավոր խոսքերը:

                  Նա դա ասել էր «Մարականա» ստադիոնում և այլևս չէր ուզում խոսել: Միգուցե, Գյոտցեն շատ վաղ տարիքում հագավ «հերոսի թիկնոցը» և չկարողացավ դիմանալ դրա գայթակղությանը:

                  Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերի արտահայտած միտքը ցավալիության աստիճան իրական է թվում. «Միգուցե, տարիներ անց Մարիոն կափսոսա, որ գրավեց արգենտինացիների դարպասը: Միգուցե, այդ դրվագում պետք էր փոխանցում կատարել մեկ այլ խաղացողի»:

                  2020 թվական. մայիսի 26. «Բորուսիա Դորտմունդ»- «Բավարիա».

                  Դորտմունդյան ակումբի 10 համարը պատրաստվում է մտնել խաղադաշտ: Նրա դեմքին չկա ոչ մի անհանգստություն, ոչ մի լարում: Նրա դեմքին պարզապես ոչինչ չկա…

                  Նա այլևս չի հավատում, որ կարող է դառնալ հաղթական գոլի հեղինակը, որ կարող է շրջել խաղի ընթացքը: Հանդիպումից 3 օր առաջ, ակումբը պաշտոնապես հայտարարեց ՝ Գյոտցեից բաժանվելու մասին:

                  «Բորուսիան» չէր պատրաստվում տարեկան 10 միլիոն եվրո վճարել մի ֆուտբոլիստի, ով հիմնականում նստում է պահեստայինների նստարանին:

                  Թիմի գլխավոր տնօրեն Միխաել Ցորկի խոսքերը չափից դուրս հստակ էին. «Մարիոն լավ տղա է, բայց ամռանը մեր ճանապարհները բաժանվելու են: Իտալական մի քանի ակումբներ հետաքրքրված են նրանով և մենք սիրով կքննարկենք այդ առաջարկները»:

                  Եվ ահա, Գյոտցեն 80-րդ րոպեին մտավ խաղադաշտ և այնտեղ անցկացրեց 10 րոպե: Այդքանը պետք է իմանալ ներկայիս Մարիո Գյոտցե ֆուտբոլիստի մասին. խաղադաշտում անցկացրեց 10 րոպե:

                  Ի դեպ, այդ գիշեր Դորտմունդում կրկին անձրև էր տեղում:

                  «Ոսկե տղայի» կյանքի այս մի քանի ակնթարթները մեզ ևս մեկ անգամ ապացուցում են, թե որքան փխրուն ենք մենք:

                  Թե որքան փխրուն է ՝ հաղթանակի և պարտության, առողջության և հիվանդության, երջանկության և տխրության սահմանաբաժանը: Սրանք իրականություններ են, որոնք մենք հաճախ մոռանում ենք:

                  Լավ է ՝ կա մեկը, ով հիշեցնում է մեզ դրա մասին:

                  Չդադարող անձրևը կթափվի երկնքից,
                  Ինչպես արցունքները աստղերից,
                  Չդադարող անձրևը մեզ կասի,
                  Թե որքան փխրուն են մենք:

                  Նարեկ Գրիգորյան

                  Թեգեր: #բավարիաաշխարհի-առաջնությունԴորտմունդ Բորուսիամարիո-գյոտցե
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ՖԻՖԱ-ն դիտարկում է 2030 թ. ԱԱ-ի թիմերի թիվը 48-ից 64 դարձնելու հարցը

                  07.03.25

                  Նա վերադարձել է․ Բարսելոնան կարևոր վերադարձ ունի Դորտմունդի դեմ խաղից առաջ

                  10.12.24

                  Հեքիաթները կողքի բաժնում են. Հիշում ենք 21-րդ դարի անակնկալ չեմպիոնությունները

                  16.04.24

                  Ամենաուժեղը դեռ ամենակարող չէ. հետևություններ եվրագավաթների 1/8 եզրափակիչներից

                  15.03.24

                  ԼՐԱՀՈՍ

                  Ալոնսոն որոշել է Ռեալի տրանսֆերային առաջնահերթությունները․ հայտնի են մանրամասները

                  10:15 / 10.05.25

                  🎥 Միլանը կամային որակներ դրսևորեց և պարտության մատնեց Բոլոնիային

                  00:44 / 10.05.25

                  Նոր ակումբ է ընտրվե՞լ․ Դե Բրույնեի կինը բնակարան է փնտրել Իտալիայում

                  00:25 / 10.05.25

                  Ռեալում վերջնական որոշում են կայացրել Էնդրիկի ապագայի վերաբերյալ

                  23:55 / 09.05.25

                  Բարսելոնան անսպասելի որոշում է կայացրել Օլմոյի վերաբերյալ

                  23:25 / 09.05.25

                  Բավարիան համաձայնեցրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

                  22:55 / 09.05.25

                  Յամալը նշել է, թե որ մարզադաշտերում է ցանկանում խաղալ ամենաշատը

                  22:25 / 09.05.25

                  Ման Սիթին փորձել է խափանել Ռեալի խոշոր տրանսֆերը․ հայտնի են մանրամասները

                  21:55 / 09.05.25

                  🎥 «Հայկական շոգեքարշը ժամանում է նշանակման վայր». Ինտերը՝ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

                  21:25 / 09.05.25

                  Յամալը նշել է այլ ակումբներում հանդես եկող երկու խաղացողի, որոնց խաղն իրեն տպավորում է

                  20:55 / 09.05.25

                  🎥 Պատմության սկիզբը դրված է․ Նոան հաղթեց Փյունիկին՝ հռչակվելով Հայաստանի չեմպիոն

                  20:28 / 09.05.25

                  Բարսելոնայի պարտության մեկ թաքնված մեղավոր կա, և դա նա է․ Կապելո

                  19:55 / 09.05.25

                  Ռաֆինյան դիմել է Յամալին՝ Չեմպիոնների լիգայից Բարսելոնայի դուրս մնալուց հետո

                  19:25 / 09.05.25

                  Հայտնի է, թե որ ակումբին է երկրպագում Հռոմի նոր պապը

                  18:55 / 09.05.25

                  Պաշտոնական․ Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա Բայերից

                  18:25 / 09.05.25

                  Բեքհեմը նշել է պատմության լավագույն պաշտպանի անունը

                  17:45 / 09.05.25

                  🎥 ՀՊԼ․ Նոա – Փյունիկ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  17:30 / 09.05.25

                  Բարսելոնան և Ռեալը շնորհավորել են Հռոմի նոր պապին

                  17:15 / 09.05.25

                  ՀՊԼ․ Վեստ Արմենիան չի ներկայացել Արարատ-Արմենիայի հետ խաղին

                  16:43 / 09.05.25

                  Մեր մրցակիցները․ Հունգարիայի հավաքականը երկարաձգել է գլխավոր մարզչի պայմանագիրը

                  16:10 / 09.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.