13.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Գվարդիոլան կարող է ազգային հավաքական գլխավորել․ The Athletic

    Ինչ-որ բան կրկին չբավականացրեց. Հովհաննիսյանը՝ չիրացված պահերի, խաղային պլանի և ցավալի ոչ-ոքիի մասին

    📷 Արցախը չի մոռացվել և Չեմ մոռանում. հայ և կիպրոսցի երկրպագուների խորհրդանշական ակցիան Երևանում

    Զգացողություններս խառն են․ Փյունիկի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

    Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

    Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

    🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

    🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Գվարդիոլան կարող է ազգային հավաքական գլխավորել․ The Athletic

            Ինչ-որ բան կրկին չբավականացրեց. Հովհաննիսյանը՝ չիրացված պահերի, խաղային պլանի և ցավալի ոչ-ոքիի մասին

            📷 Արցախը չի մոռացվել և Չեմ մոռանում. հայ և կիպրոսցի երկրպագուների խորհրդանշական ակցիան Երևանում

            Զգացողություններս խառն են․ Փյունիկի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

            Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

            Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

            🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

            🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Խնդիրը տարբեր իրականություններում գտնվելն ու իրավիճակին չտիրապետելն է. Արսեն Ջուլֆալակյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարի հետ հակասության և COVID-19-ով պայմանավորված խնդիրների մասին

                  ArmSport-ի դիտակետում, ԱՅԼ, ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  26.05.20 / 17:05
                  0

                  Օրեր առաջ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում պատգամավոր, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկում էր ծավալվել, որին մասնակցել են ազգային հավաքականների մարզիչներ, ֆեդերացիաների ներկայացուցիչներ ու ՄՊՄԴ-ների ղեկավարներ: 

                  ArmSport-ի հետ զրույցում Արսեն Ջուլֆալակյանը պատմել է, որ ուրբաթ օրը կայացած աշխատանքային քննարկմանը հրավիրված են եղել 11 մարզադպրոցների տնօրեններ, ովքեր մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել.

                  «Ընտրությունը կատարված էր պատահականության սկզբունքով, եթե չասենք, որ բացարձակ պատահականության, ապա ընտրված էին այն մարզադպրոցները, որոնց շահառուների թիվը մեծ էր, որտեղ կային մի քանի մարզաձևեր և մեծ թվով մարզիկներ, ոչ թե ինչ-որ հատուկ մարդիկ էինք հրավիրել: Բացի դրանից ընտրել էինք նաև «Աշխատանքային ռեզերվներ ՀԿ»-ի ներկայացուցիչներին: Գրեթե բոլորը եկել էին, 11 հրավիրյալից եթե չեմ սխալվում 9-ը ներկա էին, լսեցինք բոլորին, բոլորն ունեին նույն խնդիրը, այն է՝ չեն աշխատում, փակ են: Դրա մասին ես արդեն տեղյակ էի, ու հենց այդ պատճառով էլ խնդրել էի մեր հանձնաժողովին աշխատանքային քննարկում կազմակերպել, հասկանալու համար, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ Պարետը հայտարարում է, որ մարզումները կարելի է իրականացնել որոշ սահմանափակումներով և կարգավորումներով, իսկ մարզաշխարհի ներկայացուցիչները մյուս կողմից ասում են, որ ամբողջը փակ է, ոչինչ չի աշխատում: Կար բացարձակ հակասություն: Խոսքը տալով մարզադաշտերի տնօրեններին, ներկայացուցիչներին՝ կրկին համոզվեցինք ու արդեն բոլորը տեսան, թե ինչքան խնդիր կա միայն առաջացած COVID-19-ով, այսինքն առաջացած մարտի 15-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում:

                  Խնդիրներից մեկն այն է, որ մարզադպրոցները փակ են, մյուս խնդիրը կապված է կոնտակտային մարզաձևերի հետ, որտեղ վիճակն ավելի բարդ է, քանզի կարգավորումները, այն է՝ պահպանել 1.5 մետր հեռավորություն, չառնչվել մեկը մյուսի հետ, կոնտակտի չգնալ, շատ բարդ է պահպանելը: Նույնիսկ եթե որոշվի, որ փակ տարածություններում մարզումներ իրականացնելիս պետք է դիմակ կրել, դարձյալ չես կարող կիրառել կոնտակտային մարզաձևերում: Այո, կոնտակայինում վիճակն ավելի բարդ է, բայց եթե ոչ կոնտակտայինը հաշվի առնենք, որտեղ կարելի է կարգավորումները ճիշտ իրականացնել ու վերսկսել մարզումները, պարզվեց՝ մարզադահլիճները պարզապես փակ են: Նույնիսկ եթե մարզիկը ցանկանա միայնակ գնալ մարզվել, դահլիճը փակ է: Այստեղ առաջացավ նաև մյուս խնդիրը, մասնավորապես՝ եթե դահլիճները փակ են, աշխատողներին ինչպե՞ս կանչես աշխատանքի, և հետո ինչպե՞ս վարձատրես: Օրինակ, պահակը, ով թիրախային խմբում է գտնվում, այսինքն 60-ից բարձր տարիքում է, կամ կան այդ տարիքի մարզիչներ և այլ աշխատողներ, եթե նրանց կանչես աշխատանքի, այդ ռիսկերն ինչպես՞ս վերացնես կամ նվազագույնի հասցնես: Ի՞նչ հիմունքներով կանչես, և ինչպե՞ս վարձատրես, քանի որ օրենքով դպրոցները հիմա փակ են:

                  Հետո պարզվեց, որ մասնավոր մարզադահլիճների հետ կապված լուրջ խնդիր կա. նրանք վարձակալության հիմունքներով վերցրել են տարածքներ, վարձատուն պահանջում է վճարել, բայց քանի որ մարզումները չեն իրականացվում, մասնավորը չի կարողանում այդ գումարները հավաքել իր սաներից, երեխաներից, և հետևաբար չի կարող նաև վարձատուին վճարել: Կամ եթե մեկ-երկու ամիս տվել է, այլևս գումար չունի:

                  Մյուս խնդիրն այն է, որ ապահովված չեն հիգիենայի պարագաներով՝ ալկոգել, դիմակներ, ախտահանիչ նյութեր, իսկ պետական մարզադպրոցները, ՏԻՄ-երի մարզադպրոցները դրա համար առանձնացված հատուկ բյուջե դեռևս չունեն: Խնդրվեց, որ դա ևս լինի»,- ասում է Արսեն Ջուլֆալակյանը:

                  Տեսանյութը՝ Ա1+-ի

                  Նրա խոսքով՝ այդ ամենը հանրագումարի բերելով՝ կետ առ կետ նշումներն արել և ուղարկել է ՀՀ Պարետատուն, ԿԳՄՍ և Երևանի Քաղաքապետարանի Սպորտի բաժին, որպեսզի ոլորտի մասնագետներն ու պատասխանատուները համախմբված քննարկում կազմակերպեն և փորձեն եղած խնդիրներին լուծում տալ:

                  «Ինքս և՛ իմ, և՛ հանձնաժողովի անունից պատրաստակամություն եմ հայտնել անհրաժեշտության դեպքում մասնակցելու քննարկումներին և խորհուրդներով հանդես գալու: Իմ անձնական խորհուրդները, բնականաբար, տեղում հնչեցրել եմ մասամբ, ոչ բոլորը: Մնացածը կարող եմ ավելի մանրամասն հնչեցնել, եթե նման քննարկում կազմակերպվի»,- ընդգծում է Ջուլֆալակյանը:

                  Բայց այստեղ մտահոգիչը մեկ այլ բան է. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հերքում է, թե որևէ խնդիր կա. 

                  «Նույնիսկ ուրբաթ օրվա քննարկումից հետո, երբ այդ ամենն ուղիղ եթերով հեռարձակվում էր, տեսագրությունն էլ կա ու տարբեր կայքերում հրապարակվել է, երեկ, երբ փակ քննարկում տեղի ունեցավ ԿԳՄՍ սպորտի փոխնախարարի հետ, նա մեծապես հերքեց, որ կա խնդիր: Պարզվեց՝ այդ 11 հրավիրյալ տնօրենները և այդ թվում նաև ես, սխալվում ենք: Բոլոր խնդիրները լուծված են, ոչ մի խնդիր չկա, նորմալ մարզումները կարելի է իրականացնել: Փոխնախարարը նման կարծիքի էր: Կրկին ինձ մոտ հակասություն առաջացավ. ինչպե՞ս կարող է լինել, որ մարզադպրոցի տնօրենը գալիս է կենդանի տեսաձայնագրությամբ հայտնում է խնդիրների մասին, իսկ փոխնախարարը նշում է, որ բոլոր խնդիրները լուծված են:

                  Հիմա՝ անկախ դրանից, ես երկուշաբթի առավոտյան բոլոր խնդիրները կետ առ կետ ֆիքսված ուղարկել եմ ԿԳՄՍ, և հուսամ, որ փոխնախարարի կողմից երեկ հնչեցրած միտքը, թե որևէ խնդիր չկա, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունքում է: Եվ նամակս կարդալուց և բոլոր խնդիրներին ծանոթանալուց հետո, քանի որ գուցե դեռ չէր հասցրել կարդալ, նա իր կարծիքը կփոխի: Եթե չփոխի, բնականաբար շատ բարդ կլինի այդ խնդիրներին լուծում տալը, քանի որ եթե դու չես ընդունում, որ խնդիր կա, այդ ուղղությամբ չես էլ աշխատի, որ լուծես: Իհարկե միայն ԿԳՄՍ-ով չէ, քանի որ ինչպես արդեն նշեցի այդ նամակն ուղարկել եմ նաև ՀՀ Պարետատուն և Երևանի քաղաքապետարանի սպորտի բաժին, ուստի, լիահույս եմ, որ առնվազն գոնե Պարետատունը և Երևան քաղաքի սպորտի բաժինը հետամուտ կլինեն, որ տարբեր կարգավորումներով հնարավոր լինի նախ լուծել առաջին հերթին ոչ կոնտակտային մարզաձևերի մարզումների վերսկսումը, ինչը բավականին հեշտ է, ապա նաև կոնտակտայինը»,- ասում է Արսեն Ջուլֆալակյանը:

                  Իսկ ո՞րն է, ըստ Արսեն Ջուլֆալակյանի, ԿԳՄՍ փոխնախարարի կողմից նման արձագանքի պատճառը, քանի որ հասկանալի է՝ 2-3 օրվա ընթացքում բոլոր խնդիրները լուծվել չէին կարող.

                  «Բնականաբար չէին կարող լուծել. մեր աշխատանքային քննարկումն ավարտվել է ուրբաթ երեկոյան, և հնարավոր չէր շաբաթ-կիրակի օրվա ընթացքում հասցնել որոշակի խնդիրներ լուծել, քանի որ պետք էր դեռ վերլուծել այդ ամբողջը, տեսնել խնդիրները և հետո նոր քայլեր ձեռնարկել: Գրեթե անհնարին եմ համարում, որ երկուշաբթի առավոտյան արդեն այդ բոլոր խնդիրները լուծված լինեին: Կարծում եմ՝ խնդիրը պարզապես տարբեր իրականություններում գտնվելն ու իրավիճակին չտիրապետելն է: Այդքան բան: Ես ինքս նման պատասխան չէի ակնկալում»,- նշում է Ջուլֆալակյանը:

                  Ինչ վերաբերում է կոնտակտային մարզաձևերում մարզումների վերսկսումը հնարավոր դարձնելուն, Արսեն Ջուլֆալակյանը դեռ մայիսի սկզբին այս առումով հանդես էր եկել առաջարկով:

                  Մասնավորապես, նա առաջարկում էր, որ բոլոր տարիքային խմբերի պրոֆեսիոնալ մարզիկներին՝ պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ, նախապես թեստավորեն որեւէ մի կլինիկայում: Բացասական պատասխանների դեպքում նրանց մեկուսացնեն տարբեր մարզաբազաներում կամ հյուրանոցներում, որտեղ կա ֆիթնես: Այդպես նրանք լրիվ մեկուսացված կլինեն արտաքին աշխարհից, հանրության հետ շփումներից:

                  «Կշփվեն միայն իրար և բազայի կամ հյուրանոցի սպասարկող անձնակազմի հետ: Խոսքը փոքր հյուրանոցների մասին է, որտեղ կլինի ֆիթնես՝ դահլիճային պայմաններ ստեղծելու համար և լինի բնությանը մոտ՝ բացօթյա մարզվելու համար»,- ասել էր Ջուլֆալակյանը:

                  «Իսկ նոր խնդիրները լսելով՝ առաջարկս հիմնված է հենց տնօրենների առաջարկների վրա: Տնօրենները խոստանում են, որ կարող են փոքր խմբերով և 1.5-2 մ. հեռավորությունը պահպանելով մարզումներ կազմակերպել: Որոշ մարզաձևերում դրանք շատ հեշտ են կազմակերպել, օրինակ գեղասահք, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն … շատ են նման մարզաձևերը, որտեղ բավականին հեշտ է այդ կարգավորումները պահելով մարզումներ իրականացնելը, ուղղակի պետք է նրանց հրահանգ գա, որ թույլ տան մարզումները վերսկսել: Այդ առումով ավելի հեշտ է, իսկ կոնտակտային մարզաձևերի առումով պետք է մի փոքր ավելի մանրամասն ու խորքային քննարկել: Մի բան է շատ կարևոր. եթե նույնիսկ մենք թույլ ենք տվել, որ պրոֆեսիոնալ մարզիկները մարզվեն, մենք չենք նշել, թե կոնկրետ որ մարզադահլիճներում նրանք պետք է մարզվեն: Չի կարող մեկ-երկու մարզիկի համար տնօրենը բացի մարզադահլիճը, կոմունալ ծախսերի առաջ կանգնի, պահակ և հավաքար պահի:

                  Իմ կարծիքով, ու ես սա արդեն առաջարկել եմ, պետք է որոշենք, թե կոնկրետ մարզաձևից կոնկրետ քաղաքներում որ մարզադպրոցները պետք է բաց լինեն, որպեսզի մարզիկներն իմանան, թե ուր գնան և որտեղ մարզվեն: Թե չէ, հակառակ պարագայում, եթե դու ասում ես գնացեք մարզվեք, բայց մարզվելու տեղ չես տալիս, արդեն խնդիր է առաջանում թե՛ տնօրենների, թե՛ մարզիկների համար: Տնօրենը չի ուզում վատամարդ լինել, փակել դռները մարզիկի առաջ, բայց քանի որ չկա նման կարգավորում հետագայում նա խնդիր կունենա օրենքի առաջ: Տնօրեններն էլ հենց դա նշեցին, ասացին՝ ինչի՞ նման կլինի, եթե մեծ տուգանքի արժանանանք, և հետո մի ամբողջ տարվա բյուջեն չբավականացնի, որպեսզի կարողանանք այդ տուգանքը վճարել: Ուստի շատ կարևոր է հասկանալ, որ եթե նույնիսկ միայն պրոֆեսիոնալ մարզիկներն են վերսկսելու մարզումները, ապա որտե՞ղ են մարզվելու, ո՞ր մարզադահիլճում: Հիմա այս առումով ոչ մի ցուցում տրված չէ»,- ընդգծում է Արսեն Ջուլֆալակյանը:

                  Նրա խոսքով, այս պահի դրությամբ օրենսդիրն իր կողմից ինչ ակնկալվում էր արել է, այսինքն հանձնաժողովն ուղարկել է խնդիրները, հիմա պետք է սպասել ու տեսնել, թե համապատասխան գերատեսչություններն ինչ լուծումներ կառաջարկեն:

                  Պատգամավորներին սովորաբար պատասխանում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց Արսեն Ջուլֆալակյանի խոսքով, հիմա ինքը ոչ թե պատասխան է ակնկալում, այլ միայն քննարկումների մասնակցելու առաջարկ.

                  «Ինչ-որ հարցով չեմ դիմել, որի համար պատասխան եմ ակնկալում: Ես ուղղակի խնդիրների մասին եմ բարձրաձայնել և լուծման որոշ առաջարկներով ուղարկել եմ համապատասխան գերատեսչություններին»:

                  Հիմա պետք է սպասենք նոր կարգավորումների: Արսեն Ջուլֆալակյանը հույս է հայտնում, որ մինչև շաբաթվա վերջ կտեսնենք արդյունքը:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: #արսեն-ջուլֆալակյան#կգմսգրիշա-թամրազյան
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Արթուր Ալեքսանյան. Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս

                  25.09.20

                  ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարական է տվել

                  24.09.20

                  Ջուլֆալակյանը պարզաբանում է. Ըմբշամարտի Աշխարհի առաջնության վերաբերյալ ոչ մի պաշտոնական ինֆորմացիա չկա

                  02.07.20

                  Արդյոք մարզիկը պա՞րտք է այն կառույցներին կամ ղեկավարներին, որոնց կողմից պարգևատրվել է. Արսեն Ջուլֆալակյան

                  17.06.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Total Chess. Հայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետ

                  15:20 / 13.11.26

                  Գվարդիոլան կարող է ազգային հավաքական գլխավորել․ The Athletic

                  14:10 / 13.11.26

                  Ինչ-որ բան կրկին չբավականացրեց. Հովհաննիսյանը՝ չիրացված պահերի, խաղային պլանի և ցավալի ոչ-ոքիի մասին

                  13:19 / 13.11.26

                  📷 Արցախը չի մոռացվել և Չեմ մոռանում. հայ և կիպրոսցի երկրպագուների խորհրդանշական ակցիան Երևանում

                  12:05 / 13.11.26

                  Զգացողություններս խառն են․ Փյունիկի հարձակվողը՝ Հայաստանի ընտրանու դարպասը գրավելու մասին

                  11:24 / 13.11.26

                  Զիդանը՝ Իտալիայից կրած ձախողման, Մբապեի բացակայության և պաշտպանության սխալների մասին

                  10:40 / 13.11.26

                  Ֆուտբոլիստները հոգի ու սիրտ դրեցին՝ խաղալով հիանալի թիմի դեմ․ Մանցիոսը՝ Հայաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

                  02:48 / 13.11.26

                  Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն

                  02:15 / 13.11.26

                  🎥 Ազգերի լիգա․ Եվս երկու հավաքական դուրս եկան փլեյ–օֆֆ

                  01:56 / 13.11.26

                  🎥 Իտալիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ

                  01:47 / 13.11.26

                  Չեռնոգորիայի հավաքականը հաղթեց Լատվիային․ իրավիճակը երկրորդ խմբում

                  01:38 / 13.11.26

                  🎥Խորհուրդ կտամ Արարատ–Արմենիայի մարզչին քիթը չմտցնի իմ գործերի մեջ․ Մելիքյան

                  01:04 / 13.11.26

                  Քեյնը պատմական ռեկորդ է գրանցել

                  00:18 / 13.11.26

                  Պաշտոնական․ Սկալոնին երկարաձգեց պայմանագիրն Արգենտինայի հավաքականի հետ

                  00:04 / 13.11.26

                  Շիրերը նշել է՝ որ ֆուտբոլիստն է իր կարծիքով այս պահին լավագույնն ԱՊԼ–ում

                  23:41 / 12.11.26

                  🎥 Բելգիայի հավաքականը կամային հաղթանակ տոնեց Թուրքիայի նկատմամբ

                  23:23 / 12.11.26

                  📷 Հայաստան – Կիպրոս․ ֆուտբոլիստների գնահատականները

                  23:08 / 12.11.26

                  🎥 Ոչ–ոքի Երևանում․ Հայաստանի և Կիպրոսի հավաքականները չպարզեցին հաղթողին

                  22:52 / 12.11.26

                  🎥 Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում

                  22:21 / 12.11.26

                  Դա անխուսափելի էր․ Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի և Դվալիշվիլիի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին

                  22:08 / 12.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.